Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Մայնցը» սեփական հարկի տակ ընդունել է Դորտմունդի «Բորուսիային» և 1-3 հաշվով պարտություն կրել։
Դորտմունդյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Ռաֆայել Գերեյրան, Մարկո Ռոյսը և Յուլիան Բրանդտը, իսկ «Մայնցի» կազմում մեկ գնդակ հետ է բերել Կուայսոնը՝ 90+1-րդ րոպեին։
«Բորուսիան» 33 խաղից հետո 61 միավոր է վաստակել ու բարձրացել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Մայնցը» 36 միավորով 13-րդ տեղում է։