Լա Լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» ընդունում է «Սելտային»։
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին՝ գլխի հարվածով եզրափակելով Սերժի Բուսկետսի փոխանցումը։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 35 խաղում արգենտինացին 30 գոլ է խփել։ Նա գլխավորում է ռմբարկուների՝ Կարիմ Բենզեմային («Ռեալ Մադրիդ») և Ժերար Մորենոյին («Վիլյառեալ») շրջանցելով 8 գոլով։