Ա Սերիայի 37-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունում է «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Յուվենտուս»․ Շչեսնի, Ալեքս Սանդրո, Կյելինի, դե Լիխտ, Դանիլո, Ադրիեն Ռաբյո, Բենտանկուր, Կուադրադո, Դեյան Կուլուշևսկի, Ռոնալդու, Կյեզա։
«Ինտեր»․ Հանդանովիչ, դե Վրեյ, Շկրինյար, Դարմիան, Հաքիմի, Ալեսանդրո Բաստոնի, Քրիստիան Էրիկսեն, Բրոզովիչ, Բարելա, Լուկակու, Լաուտարո Մարտինես։
«Յուվենտուսն» այս խաղից առաջ 72 միավոր ունի իր ակտիվում ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Ինտերը», որն արդեն նվաճել է սկուդետոն, 88 միավորով գլխավորում է աղյուսակը։