«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Լեհ հարձակվողը կրկնել է Գերդ Մյուլերի հավերժական ռեկորդը։
Այժմ Մյուլերի ակտիվում 40 գոլ կա 28 խաղում։ Գերմանիայի առաջնությունում՝ մեկ մրցաշրջանում ավելի հաճախ գոլ խփել է միայն Գերդ Մյուլերը։ 1972/1973 մրցաշրջանում գերմանացին դարձել է 36 գոլի հեղինակ, 1960/70 մրցաշրջանում՝ 38 գոլի հեղինակ, իսկ ռեկորդը նա սահմանել է 1971/1972 մրցաշրջանում, երբ դարձել է 40 գոլի հեղինակ։
Մյուլերի ռեկորդը գերազանցելու համար Լևանդովսկին դեռ մեկ տուր ունի, եթե Ռոբերտն այսօրվա խաղում այլևս գոլ չխփի «Ֆրայբուրգին»։