Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել Քաթարի առաջնություն, հաղորդում է Sky Sports-ը:
30-ամյա իսպանացուն ցանկանում է իր կազմում տեսնել «Ալ Ռայան» ակումբը:
Հաղորդվում է, որ իսպանական ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողին միայն այն դեպքում, եթե կարողանա գնել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին:
Հավելենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Կոստան անցկացրել է 11 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: