Իտալական «Միլանը» ցանկանում է պահել Բրահիմ Դիասին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «ռոսոներիներն» առաջիկայում կսկեն բանակցությունները՝ տրանսֆերն ամբողջապես գնելու շուրջ: Ընդունելի տարբերակ է նաև վարձակալության երկարաձգումը:
Դիասն ընդհանուր առմամբ «Միլանի» կազմում դարձել է 3 գոլի հեղինակ: