«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է 39-ամյա շվեդը կարատեի հարված կատարում:
«Նինձյա» — մակագրված է հրապարակումը:
Իբրահիմովիչի տեսանյութին արձագանքել է թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը:
«Իսկ ի՞նչ կասես ըմբշամարտի վերաբերյալ», — գրել է Խաբիբը Instagram-ում: