«Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն պատմել է, որ հաջորդ մրցաշրջանի համար իրենք պայմանագիր են կնքել մի պաշտպանի հետ, որի անունը դեռևս չի կարող բացահայտել․
«Մենք արդեն ունենք ֆուտբոլիստ, որի հետ պայմանագիր ենք կնքելու հաջորդ մրցաշրջանի համար։ Նա թիմին օգուտ և աճ կբերի, բայց ես դեռևս չեմ կարող ասել նրա անունը։ Նա պաշտպան է»,- ասել է Վիսկանոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ղազախական «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում՝ համալրելով «Կադիսի» կազմը։
Իսպանական լրատվամիջոցները միակարծիք են, որ Վիսկանոն նկատի է ունեցել հենց Հարոյանին։