Աթենքի «Սպիրիդոն Լուիսի» անվան մարզահամալիրի տարածքում բացվել է Հունաստանի օլիմպիական թանգարանը, հայտնում է ՀԱՕկ-ը:
Կառույցն ունի 3500 քառակուսի մետր տարածք և ընդգրկում է օլիմպիական խաղերի ողջ պատմությունը: Կարևոր մաս է նվիրված Հունաստանի չեմպիոններին և մրցանակակիրներին, խաղերի բնօրրան Հին Օլիմպիային, ինչպես նաև օլիմպիական կրակին, որը մարզահանդեսի անբաժանելի խորհրդանիշներից մեկն է:
Ինը մետր բարձրություն ունեցող պատերը հագեցած են ծավալուն էկրաններով, գրաֆիկայով և պաստառներով, որոնք ներկայացնում են ժամանակակակից օլիմպիական խաղերը: Առանձին սրահ է նվիրված 2004թ. Աթենքի մարզահանդեսին:
Ցուցանմուշները ստեղծելու, այն համապարփակ դարձնելու նպատակով կազմակեպիչները համագործակցել են այլ թանգարանների և մշակութային կազմակերպությունների հետ:
Օլիմպիական թանգարան առաջինը այցելել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:
Բախը կատարել է նաև ժամանակակից օլիմպիական խաղերի մրցավայր «Պանատինաիկոս» ստադիոնի լուսավորության նոր համակարգի բացումը: