Մադրիդի «Ռեալի» պաշտպան Միգել Գուտյերեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է mundodeportivo.com-ը:
Հաղորդվում է, որ «Լիդսը» հետաքրքրություն է ցուցաբերում 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ:
Գուտյերեսը «Ռեալի» սան է: Ֆուտբոլիստը իր նորամուտը նշեց մադրիդյան ակումբի առաջին թիմում այս մրցաշրջանում:

























































