Սեպտեմբերին Կազան քաղաքում կկայանան 3×3 բասկետբոլի ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերը, որին կմասնակցեն նաև Հայաստանի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
3×3 բասկետբոլի հանդիպումները կանցկացվեն 2021 թվականի սեպտեմբերի 4-10-ը։
Խաղերում ընդգրկված են նաև 15 մարզաձևեր, որոնցից են բադմինտոնը, բռնցքամարտը, ձյուդոն, կարատեն, սեղանի թենիսը, սամբոն, ֆուտզալը, գեղարվեստական մարմնամարզությունը և այլն: