Հարձակվող Բրահիմ Դիասը կարող է եւս մեկ մրցաշրջան մնալ «Միլանում»: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ը:
Ֆուտբոլիստը վարձավճարով խաղում է միլանյան ակումբում, սակայն նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
«Ռոսոներիների» ղեկավարությունը գոհ է 21-ամյա հարձակվողի խաղից և կփորձի երկարաձգել վարձակալության պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով:
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Դիասը ցանկանում է մնալ Միլանում: