«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է միանալ կապտանռնագույններին։ Ավելին, Հարին արդեն կապ է հաստատել կատալոնացիների հետ։ Սակայն ակումբում կասկածում են այս տրանսֆերի նպատակահարմարությանը այն դժվարությունների պատճառով, որոնք անգլիացի ֆուտբոլիստներն ունենում են Իսպանիայում հարմարվելիս։ Սպասվում է, որ «Բարսելոնան» մոտ ժամանակներս վերջնական որոշում կկայացնի։
Քեյնը «Տոտենհեմի» սան է, իսկ հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է 2011 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն ԱՊԼ-ի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։