«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հաստատել է, որ ակումբը պատրաստվում է «Չելսիից» գնել վարձակալված պաշտպան Ֆիկայո Տոմորին:
«Մենք ցանկանում ենք Տոմորիի հետ պայմանագիր ստորագրել մշտական հիմունքներով: Պաշտպանը ցանկանում է մնալ «Միլանում»,- մեջբերում է Պիոլիին լրագրող Նիկոլո Շիրան:
Ֆուտբոլիստի հետ հավանաբար կկնքվի տարվա պայմանագիր։ Տոմորին այս մրցաշրջանում 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, իսկ երեկ կայացած «Յուվենտուսի» հետ խաղում իր առաջին գնդակը խփեց միլանյան ակումբի կազմում (3-0):