Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ դեռևս ցավում է իր թիմի՝ Եվրոպա լիգայից դուրս մնալու կապակցությամբ։ Կիսաեզրափակչում անգլիական ակումբը չկարողացավ հաղթահարել «Վիլյառեալի» արգելքը․
«Ես պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, բայց ինձ համար դեռ շատ ցավոտ է։ Ամեն ինչ որոշեցին մանրուքները։ Բայց պատասխանատվությունն ինձ վրա է։ Մենք այնքան շատ ճիշտ քայլեր կատարեցինք՝ որոշները ձեզ համար տեսանել էին, որոշները՝ ոչ։ Բայց մենք ունենք հիմք»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Երեկ՝ մայիսի 9-ին, «Արսենալը» ԱՊԼ-ի 35-րդ տուրում 3-1 հաշվով հաղթել է «Վեսթ Բրոմվիչին»։
«Մենք ճիշտ էինք տրամադրվել։ Երեք տարբեր գոլեր խփեցինք։ Նրանց մոտ առկա էր ինչպես անհատական, այնպես էլ՝ թիմային գործողություններ»,- ասել է մարզիչը։