«Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, որն այժմ գլխավորում է «Ռոստովը», մեկնաբանել է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի վերաբերյալ մեղադրանքները` մոսկովյան ակումբում համատեղ աշխատանքի տարիներին.
«Արդյոք Կարպինը խեղդո՞ւմ էր Ձյուբային. ցանկացած ֆուտբոլիստ, որը չի խաղում, ասում է, որ իրեն խեղդում են: Նրան ոչ ոք չէր ճնշում, չէր խեղդում: Նա մրցակցությունը պարտվել է պայմանականորեն Մովսիսյանին, ու չի խաղացել»,- ասել է Կարպինը յութուբյան «КраСава» էջում:
Կարպինը 2009-ից 2012 և 2012-ից 2014 թվականներին է գլխավորել «Սպարտակը»: Ձյուբան, որը մոսկովյան թիմի սան է, ակումբի գույները պաշտպանել է 2006-ից 2015 թվականներին:
Մովսիսյանը 2012-ից 2016 թվականներին է հանդես եկել մոսկովյան ակումբում: