ԱՊԼ 35-րդ տուրում ՄՅՈՒ-ն հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նկատմամբ:
Տանտերերը 24-րդ րոպեին բացեցին հաշիվը: Երկրորդ կեսում հյուրերի կազմում աչքի ընկան Ֆերնանդեշը, Գրինվուդն ու Կավանին:
Այս հաղթանակից հետո ՄՅՈՒ-ն 70 միավորով 2-րդն է: