Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլյային»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակավ 23։00-ին։
Արքայական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այսօրվա խաղի համար։
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի այսօրվա հանդիպումը վնասվածքի պատճառով․ «Սևիլյայի» դեմ խաղին չի մասնակցի նաև Ռաֆայել Վարանը։