Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Սաութհեմփթոն» խաղը։ Մերսիսայդցիները 2-0 հաշվով հաղթանակ են տարել, իսկ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այդ խաղի արդյունքը․
«Լավ խաղ ստացվեց, բայց բարդ՝ մեզ համար։ Մենք ենթադրում էինք, որ դժվարություններ կունենանք, այդ իսկ պատճառով պատրաստ էինք ներդնել մեր ողջ ուժերը։ Քրտնաջան աշխատանքի արդյունքում էլ կարողացանք առաջին գոլը խփել։ Մրցակիցը պահեր էր ունենում հակագրոհներից հետո, բայց Ալիսոնը հիանալի փրկեց թիմին։
Երկրորդ կեսում «Սաութհեմփթոնը» չէր հանձնվում, նրանք շարունակում էին ճնշում գործադրել։ Մենք կարողացանք հաղթանակի հասնել, այս մրցաշրջանում միշտ չէ, որ այդպես էր լինում։ Շատ բաներ այս խաղում վճռում էին ստանդարտները, մրցակիցը բարձրահասակ խաղացողներ շատ ունի ու դա առավելություն էր նրանց համար։ Ամեն դեպքում, կարևորն այն է, որ հաղթեցինք։ Մնացածը կարևոր չէ։
Քառյակում տե՞ղը․ մենք մասնակցում ենք։Բարդ է, բայց անհնարին չէ։ «Լիվերպուլը» կփորձի, տեսնենք՝ արդյոք դա հաջողություն կբերի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։
«Լիվերպուլը» 34 խաղից հետո 57 միավոր է վաստակել ու բարձրացել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող չորրորդ հորիզոնականին զիջելով 6 միավորով։ Մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։