«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ամփոփել է «Ատլետիկոյի» հետ խաղը։
«Մենք ավելի լավ արդյունք էինք ակնկալում։ «Բարսելոնան» լավ խաղաց, մենք գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեինք։ Ցավոք, ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, բայց տիտղոսի համար պայքարը շարունակվում է։
«Ատլետիկոն» պաշտպանության առումով առաջնության լավագույն թիմն է, որն ամենից քիչ գոլերն է բաց թողել։ Նրանց դեմ խաղերում դժվար է պահեր ստեղծելը։ Խաղի առանձին փուլերում մենք գերիշխում էինք, մյուս պահերում ավելի լավ տեսք ուներ «Ատլետիկոն»։
Եթե «Ռեալը» հաղթի բոլոր չորս խաղերում, նրանք կդառնան չեմպիոն։ Բայց մենք պետք է հաղթենք մնացած երեք խաղերում, այդ դեպքում մենք շանսեր կունենանք։ Ես կախարդական փայտիկ չունեմ, որպեսզի ամեն ինչ փոխեմ։ Մեր նպատակը մինչև վերջ պայքարելն է։ Դա այն է, ինչ մենք անելու ենք։
Մենք հայտնվել ենք այս իրավիճակում, որովհետև ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր առավելագույնը ցույց չենք տվել՝ չնայած վերջին ամիսների ընթացքում հիանալի ֆուտբոլ ենք ցուցադրել»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Բարսելոնան» 35 խաղից հետո 75 միավոր է վաստակել ու Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Ատլետիկոն» 77 միավորով առաջին տեղում է։ «Ռեալը», որը 74 միավորով գտնվում է երրորդ հորիզոնականում, 35-րդ տուրում կխաղա «Սևիլիայի» հետ։ Հաղթանակի դեպքում «Ռեալը» կգլխավորի աղյուսակը։