«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Եվրոպա լիգայից դուրս մնալուց հետո խոսել է թիմի ընթացիկ արդյունքների մասին։
«Սա այս նախագծի առաջին տարին չէ։ Ու ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, որ շատ շուտ հայտնվենք այնտեղ, որտեղ ուզում ենք, եթե անենք այն ամենը, ինչ պետք է անենք։ Բայց մենք պիտի անողոք լինենք։
Չենք կարող լաց լինել ու կենտրոնանալ նրա վրա, ինչ չունենք։ Պիտի նայենք այն ամենին, ինչ ունենք ու առավելագույնի հասցնենք դա, որ ստանանք մեր ուզածը։
Ուզում եմ կիսել ցավը, որ մենք բոլորս զգում ենք։ Երկրպագուները հիանալի աջակցություն էին ցույց տալիս։ Ես հասկանում եմ նրանց հիասթափությունը»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Goal-ը։