Հայտնի է դարձել, թե Մադրիդի «Ռեալը» որքան է մտադիր աշխատել հարձակվող Էդեն Ազարի վաճառքից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղացողը տրանսֆերի էր հանվել։
Abc.es-ի տեղեկացմամբ՝ «Արքայական ակումբը» կբաժանվի 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստից , եթե 50 մլն եվրոյի չափով առաջարկ ստանա։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի շրջանակում «Չելսիի» դեմ խաղից հետո Ազարը ուրախ տրամադրությամբ խաղադաշտում հանդիպել է նախկին խաղընկերներին, որը չի վրիպել տեսախցիկներից:
Ազարը 2019 թվականի ամռանն է «Չելսիից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է ավելի քան 100 մլն եվրո։