Որքան մոտենում է տրանսֆերային պատուհանի մեկնարկը, ակնքան շատանում են տրանսֆերային շշուկները։
Մասնավորապես, Calciomercato-ն գրում է, որ Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել «Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարի տեղափոխության վրա, սակայն մադրիդյան ակումբը պատրաստ չէ ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո: Նշվում է, որ դա ֆրանսիական ակումբի պահանջած գումարն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:
Իր հերթին Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Ըստ աղբյուրի «Ռեալը» ակտիվորեն հետաքրքրված է իտալական ակումբի կիսապաշտպանով: Մադրիդյան թիմը 80 միլիոն եվրո է պատրաստվում վճարել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: