«Բավարիան» դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից մեկը:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ նորվեգացու համար պայքարում մյունխենյան ակումբը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթիին», «Չելսիին», «Բարսելոնային» ու «Ռեալին»: «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Հոլանդին տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկիի հավանական փոխարինող:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» դուրս է մնացել նորվեգացու տրանսֆերային մրցավազքից: