Հարձակվող Էդեն Ազարը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»: Si.com-ը հայտնում, որ ակումբը դժգոհ է բելգիացու պահվածքից Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» հետ պատասխան խաղից հետո (0-2), որտեղ նա պարտությունից հետո ծիծաղում և կատակում էր «կապույտների» ֆուտբոլիստների հետ:
Իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ «Ռեալը» պատրաստ է վաճառել Ազարի տրանսֆերը: Նշվում է, որ եթե Ազարի տրանսֆերի դիմաց լավ առաջարկ ստացվի, նրան կվաճառեն այս ամառ:
Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալ» էր տեղափոխվել 2019-ի ամռանը 89 միլիոն ֆունտ ստեռլինգով (գումարած բոնուսներ), բայց երկու տարվա ընթացքում մադրիդյան ակումբում նա շատ հաճախ վնասվածքներ է ստանում: