«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն մեկնաբանել է իր հաճախորդի՝ մերսիսայդյան ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը:
«Կլոպը կշարունակի՞ աշխատել «Լիվերպուլում»: Միանշանակ՝ այո»: – մեջբերում է գործակալին Sky Sport Germany-ն:
53-ամյա Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում էր 2015-ի հոկտեմբերից: Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-24 մրցաշրջանի ավարտը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «կարմիրները» մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում են: Թիմն արդեն դուրս է մնացել մյուս մրցաշարերից: