Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան խաղն ավարտելուց հետո հայտնվել է սկանդալային իրավիճակի մեջ:
Հիշեցնենք, որ «սերուցքայինները» պարտվեցին 0:2 հաշվով և դուրս մնացին մրցաշարից:
Չնայած իր թիմի անհաջողությանը, Ազարը բավականին լավ տրամադրություն ուներ. նա գրկել էր «կապույտների» խաղացողներ Էդուարդ Մենդին և Կուրտ Զումային և նրանք ակտիվորեն շփվում էին միմյանց հետ և ծիծաղում: