Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել «Ռոմայի» կազմում: Իտալական լրատվամիջոցները պնդում են, որ իսպանացուն «գայլերի» կազմում անձամբ ցանկանում է տեսնել Ժոզե Մոուրինյոն, որը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռոման»:
«Ռեալը» 30 մլն եվրոյի դիմաց պատրաստ է բաց թողնել իսպանացի կիսապաշտպանին: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև «Սևիլյան», սակայն անդալուզական ակումբը պատրաստ է վճարել մինչև 15 մլն եվրո:
Իսկոյի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում նա դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: