«Ինտերի» գործադիր տնօրեն Բեպե Մարոտան հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատանքը թիմի հետ նաև Իտալիայի առաջնությունում տարած հաղթանակից հետո։
«Մենք չունենք պլան Բ, միայն պլան Ա, քանի որ ես մեծ հույսեր ունեմ, որ Կոնտեն կմնա «Ինտերում»։ Նա հիանալի հարաբերություններ ունի թիմի, ակումբի և երկրպագուների հետ։ Այս ամենը շատ կարևոր է զարգացման համար։
Նախորդ մրցաշրջանի մեկնարկից ի վեր մենք մշտապես ավելացրել ենք, այն ժամանակ մենք ընդամենը մեկ միավորով էինք զիջում «Յուվենտուսին» Ա Սերիայում, ու հասել էինք մինչև Եվրոպա լիգայի եզրափակիչ։
Կոնտեն հաղթող է, և այս մրցաշրջանում ոչ մի խնդիր չի եղել։ Նա բաց ու դրական մարդ է, միշտ ասում է այն, ինչ մտածում է»,- ասել է Մարոտան։