ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը հետաձգվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
«Ոստիկանության, ԱՊԼ-ի, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի և հենց ակումբների ղեկավարության հետ քննարկումներից հետո ՄՅՈՒ-«Լիվերպուլ» հանդիպումը պետք է հետաձգվի անվտանգության նկատառումներից եկնելով՝ կապված բողոքի այսօրվա ակցիաների հետ։ Հիմա ԱՊԼ-ի հետ միասին մենք պետք է քննարկենք հանդիպման անցկացման ժամկետները»,- ՄՅՈՒ-ի պաշտոնական հայտարարությունն է մեջբերում Sky Sports-ը։
Այս խաղից առաջ մանկունիացիների հազարավոր երկրպագուներ բողոքի ակցիաներ են իրականացրել ակումբի ղեկավարության դեմ։ Սկզբում երկրպագուները ակցիաներ են իրականացրել մարզադաշտի մոտակայքում, իսկ դրանից հետո որոշ երկրպագուներ ներխուժել են նաև մարզադաշտի տարածք։