Նոյեմբերյանում 28-րդ անգամ կայացավ Արցախյան պատերազմներում զոհված տղաների հիշատակին նվիրված հուշամրցաշարը:
Մրցաշարն անցկացվում է 1993 թ-ից: Մրցաշարն անցկացվում է «Ջավախք» հայրենակցական միության հովանու ներքո՝ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գլխավորությամբ:
Առաջնությանը մասնակցեց 8 թիմ: 1 ամիս տևած պայքարի արդյունքում եզրափակիչ դուրս եկան «Բագրատաշեն» ու «Այրում» թիմերը:
2-1 հաշվով հաղթանակի հասավ «Բագրատաշենը»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:
Սահմանված էին նաև անհատական մրցանակներ՝ խաղային բոլոր ամպլուաներում, լավագույն գոլ, լավագույն ռմբարկու, հանդիսատեսի համակրանք և լավագույն խաղացող անվանակարգերում:
Խաղին մրցավարական անձնակազմ էր տրամադրել ՀՖՖ-ն՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորած բրիգադին գործուղելով Տավուշի մարզ:
Եզրափակիչ խաղին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանն ու Սիփան Փաշինյանը: