«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է պաշտպան Վիրջիլ վան Դեյքի՝ Եվրո-2020-ին հնարավոր մասնակցության մասին։
«Վիրջիլը ծնկի վնասվածք ունի։ Լսեք, ես չեմ ուզում հետ պահել նրան, բայց նաև չեմ կարող ստիպել, որ խաղա Եվրոյին։ Եկեք ուղղակի նայենք ճշմարտության աչքերի մեջ։ Մենք բոլորս բավականին վաղուց ենք այս սպորտում, որ հասկանանք․ եթե ուզում ես խաղալ նման մրցաշարում, պիտի ավելի վաղ սկսես մարզվել։ Չի կարելի 10-11 ամիս բաց թողնել, իսկ հետո մի շաբաթ մարզվել ու ֆուտբոլ խաղալ։ Դա անհնար է։ Ոչ ոք Վիրջիլին չի պահում, բայց չենք էլ պատրաստվում նրան ինչ-որ բան ստիպել։ Խոսքը խաղացողի ու նրա կարիերայի մասին է։ Նա ուղղակի փորձում է հնարավորինս շուտ մարզավիճակ ձեռք բերել: Ամեն դեպքում, նա ինքը պիտի որոշում կայացնի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը։