Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Օսասունային»:
Տանտերերը երկու գոլերն էլ խփեցին երկրորդ կեսում: Աչքի ընկան Միլիտաոն և Կազեմիրոն:
Այս խաղից հետո Զիդանի թիմը միավորների քանակը հասցրեց 74-ի և 3 միավորով շրջանցելով «Բարսելոնային» դուրս եկավ երկրորդ տեղ: Կատալոնյան թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: