Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 34-րդ տուրում «Ինտերը» հաղթել է «Կրոտոնեին»։ Հանդիպումը կայացել է Կրոտոնեի «Էցիո Սկիդա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
«Յուվենտուսը» 2011/12 մրցաշրջանից սկսած ամեն տարի դարձել է Իտալիայի չեմպիոն, բայց այս մրցաշրջանում «Ինտերը» կհռչակվի Իտալիայի չեմպիոն, եթե «Ատալանտան» մայիսի 2-ին հաղթի «Սասուոլոյին»։
«Ինտերը» 34 խաղից հետո 82 միավոր է վաստակել ու գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 66 միավորով գտնվում է 5-րդ տեղում։ Թուրինյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։