Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Վուլվերհեմփթոնին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով, ուստի առաջացել էր երկրորդ հանդիպման անցկացման անհրաժեշտություն։ «Օլդ Թրաֆորդում» ՄՅՈւ-ն ուժեղ գտնվեց մրցակցից։ Տանտերերի միակ գնդակը 67-րդ րոպեին խփեց Խուան Մատան։
Այսպիսով, Օլե Գունար Սուլշերի թիմը Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի ուղեգիր է նվաճում։