Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ընկեր ու նախկին թիմակից Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու հավանականության մասին․
«Եթե Մեսսին ինձնից խորհուրդ հարցներ, ապա ես որպես ընկեր նրան կասեի, որ իրեն «Բարսելոնայից» բացի որևէ այլ թիմում չեմ պատկերացնում։ Նրա համար ակումբից հեռանալը լավ քայլ չէր լինի, բայց Լեոն պետք է ինքնուրույն որոշում կայացնի։
Լավագույն սցենարը կլիներ կարիերան 3, 4, 5 կամ 6 տարուց ավարտել այնտեղ, որտեղ դու ամենաերջանիկն ես եղել։ «Բարսելոնան» մի թիմ է, որն ամեն ինչ տվել է Մեսսիին, ու նա ևս ամեն ինչ տվել է ակումբին»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Մեսսիին 3 տարվա պայմանագիր է առաջարկել, որից արգենտինացին պարզապես չի կարող հրաժարվել։ 33-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։