«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, որպեսզի Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը, որը կկայանա այս ամառ:
Ֆուտբոլիստը կպատվաստվի չինական պատվաստանյութով: Հատուկ Մեսսիի համար պատվաստանյութ կբերվի Բարսելոնա: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պնդում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվեն բոլոր այն խաղացողները, ովքեր մտադիր են մասնակցել Ամերիկայի Գավաթի խաղարկությանը, ինչպես նաև հավաքականների մարզչական շտաբերի անդամները:
Ավելի վաղ Մեսսին օգնլ էր գնել Sinovac պատվաստանյութի 50 հազար չափաբաժին Հարավային Ամերիկայի խաղացողների համար՝ չինական ընկերության ղեկավարներին ուղարկելով իր երեք մարզաշապիկ՝ ինքնագրով: