Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, թե երբ է կայանալու 26-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը։
Ինչպես գրում է AS-ը, հանդիպումը կայանալու է մարտի 1-ին և մեկնարկելու է տեղական ժամանակով 21։00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին)։ Օրը կիրակի է։
Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում «Նոու Կամպ» ստադիոնում գրանցվել է ոչ-ոքի՝ 0-0։
Ներկա պահին «Ռեալն» ու «Բարսելոնան» 40-ական միավորով գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։