Ռոմայի» պաշտոնական կայքը ներկայացրել է հռոմեական թիմի հայտացուցակը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ԵԼ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպման համար:
Հայտացուցակում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Մրցավեճին չեն մասնակցի որակազրկված Ջանլուկա Մանչինին, ինչպես նաև վնասվածքներ ունեցող Ռիկարդո Կալաֆիորին, Պեդրոն ու Նիկոլո Ձանիոլոն:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2016-2018թթ․՝ դառնալով Անգլիայի Լիգայի գավաթակիր, Սուպերգավաթակիր և Եվրոպա լիգայի գավաթակիր:
Դարպասապահներ. Լոպես, Միրանտե, Ֆուզատո
Պաշտպաններ. Կարսդորպ, Իբանյես, Սմոլինգ, Սանտոն, Կումբուլա, Պերես, Սպինացոլա
Կիսապաշտպաններ․ Քրիստանտե, Պելեգրինի, Վիլյար, Վերետու, Դիավարա, Դարբո
Հարձակվողներ. Չիերվո, Մխիթարյան, Ջեկո, Մայորալ, Պերես