Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է London Football Awards մրցանակաբաշխության ժամանակ ստացած տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը.
«Անհատական մրցանակ շատ հաճելի է ստանալ: Կարիերայի ավարտից հետո ես բոլոր մրցանակները կվայելեմ, բաց հիմա ուզում եմ թիմի հետ արդյունքի հասնել: Ցանկանում եմ «Տոտենհեմի» հետ մրցանակներ նվաճել, որն առայժմ չի հաջողվում: Ցավալի է, բայց ունենք այն, ինչ ունենք»,-ասել է Քեյնը: