ՊՍԺ-ն շարունակում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ստանալու փորձերը։ Արգենտինացին այս ամառ ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։
Ինչպես հաղորդում է լրագրող Մարսելո Բեչլերը՝ փարիզցիներն արգենտինացուն երկու տարվա պայմանագիր են առաջարկում՝ ևս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։ ՊՍԺ-ում կարծում են, որ «Բարսելոնան» չի կարողանա մերժել նրանց առաջարկը կապված ֆինանսի հետ։
Կատալոնական ակումբը Մեսսիի հետ զարգացող բանակցային փուլում չէ, բացի դրանից, «Բարսելոնան» չի կարող Մեսսիին նման փողեր ու ֆուտբոլային նախագիծ առաջարկել, ինչ ՊՍԺ-ն։
Մեսսին որոշում կկայացնի միայն մրցաշրջանի ավարտից հետո։