Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) հաստատել է, որ մոտ ժամանակներս կփորձի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին համոզել գլխավորել Գերմանիայի հավաքականը։
«Լավ հայտնի է, որ DFB-ն բարձր է գնահատում Ֆլիկի աշխատանքը։ Կարող ենք հաստատել, որ նրա ու «Բավարիայի» ղեկավարության հետ բանակցություններ ենք սկսելու նրան Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու վերաբերյալ»,-DFB-ի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Vi.nl-ը։