«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի նախկին գործակալ Ջոն Բիկոն կարծում է, որ բելգիացին պիտի տեղափոխվեր «Բարսելոնա», ոչ թե՝ «Ռեալ»։
«Այդ ժամանակ նրա կողմից սխալ էր «Ռեալ» տեղափոխվելը, դա սրտի ընտրություն էր, բայց առանց հստակ պատճառի։ Նա մի տարի շուտ պիտի հեռանար «Չելսիից»։ Ռոնալդուի գնալուց հետո «Ռեալ» տեղափոխվելը դատարկ ձեռքով Հիմալայներ բարձրանալու էր նման։ Ես նրան խորհուրդ կտայի մեկ տարի շուտ տեղափոխվել Մադրիդ։
Մարդիկ չեն գիտակցում ու մոռանում են այս ակումբի մեծությունը, որն ունի ոճ ու տեմպի ու ինտենսիվության տեսանկյունից պահանջում է մեծ ֆիզիկական ակտիվություն։ Խամես Ռոդրիգեսի պես տաղանդը չկարողացավ ադապտացվել «Ռեալում»։ Այս պահին Էդենն ավելի համապատասխանում է «Բարսելոնային», քան «Ռեալին»։
«Բարսելոնան» այն տեղն է, ուր նա պիտի գնար։ «Բարսելոնայում» նա խաղադաշտում ավելի շատ ազատություն կունենար։ Անընդհատ գնդակ կպահեր։ Այնտեղ նա աշխարհի լավագույն խաղացողը կդառնար»,- գործակալի խոսքերն է փոխանցում Marca-ն։