Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում ռեգբիի 4 թիմերի մասնակցությամբ մրցաշար է անցկացվել` մրցասպարեզը ստուգելու, փորձարկելու նպատակով: Ներկա են եղել միայն Տոկիո -2020 կազմկոմիտեի աշխատակիցներ, թիմերի ներկայացուցիչներ և այլոք:
Մշակվել են համաճարակի դեմ պայքարի միջոցներ: Դիտորդները հետևել են փոխարինողների միջև սոցիալական հեռավորության պահպանմանը, գնդակների և հանդերձարանների ախտահանմանը: Ռեգբիստները նախավարժանքի ընթացքում դիմակներով են եղել:
Կազմակերպիչները նշում են, որ իրենք շատ օգտակար և գործնական տեղեկություններ են ստացել, որոնք կօգտագործվեն հետագայում:
Փորձնական միջոցառումների շրջանակում նախատեսված են նաև այլ մարզաձևերի մրցաշարեր, որոնք կանցկացվեն «Ուշադրություն, Տոկիոն սկսում է» կարգախոսով :