Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից իր հրաժարականը: Յուլիան Նագելսմանը կզբաղեցնի նրա տեղն ամռանը, այդ նորությունն արդեն կրում է պաշտոնական բնույթ (մանրամասներն՝ այստեղ):
«Վերջին երկու տարիները ինձ համար անմոռանալի էին: Ես սիրում էի այդ հույզերը, հաղթանակները, կոչումները և ամենօրյա աշխատանքը խաղադաշտում. դա անհավանական ժամանակ էր:
Հաջողության կարելի է հասնել միայն միասին: Մարզիչն առանց իր թիմի ոչինչ է, և ես բախտ ունեցա Մյունխենում հանդիպել ֆանտաստիկ խաղացողների, մարզիչների, ովքեր անհավանական աշխատանք էին կատարում: Մաղթում եմ «Բավարիային» լավագույնը ապագայի համար»,- մեջբերում է Ֆլիկին գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: