«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ պատրաստ է շարունակել մարզել միլանյան ակումբը, չնայած ակումբից հեռանալու մասին լուրերին:
«Մի ստիպեք ինձ պատերազմ սկսել ակումբի ներսում: Ես ուզում եմ մնալ: Հոգնեցուցիչ է, երբ ակումբում զրոյից ես սկսում:
Ես արդեն սկսել եմ իմ ճանապարհը, հուսով եմ, որ դեռ երկար կարող եմ շարունակել աշխատել: Ուրախ կլինեի շարունակել աշխատել իմ նախագծի վրա»,- մեջբերում է Կոնտեին Calciomercato-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ թիմից այս ամառ: Ըստ Calciomercato-ի ՝ փորձառու մարզիչը լուրջ տարաձայնություններ ունի «Ինտերի» ղեկավարության հետ նոր տրանսֆերների հարցում:




























































