Լևոն Արոնյանը 5,5 միավորով New In Chess Classic առցանց մրցաշարի 10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 8-րդն է: Նշենք, որ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Երեկ կայացած 5 պարտիաներում Արոնյանը երեքը ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտություն կրել, մեկում էլ հաղթել: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով իր ակտիվում ունի 7 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, իսկ հաջորդ փուլ են անցնում լավագույն 8-ը։ Այսօր կկայանան նախնական փուլի վերջին 5 հանդիպումները։