Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։
22-ամյա ըմբիշը քիչ առաջ գրառում է կատարել Instagram-ում․
«Նախևառաջ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ նա ինձ տվեց, և ուզում եմ նաև մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են, անհանգստացած են ինձ համար և հավատում են ինձ»,- գրել է Ամոյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում։