Արգենտինայի առաջնության B խմբում «Ատլետիկո Ուրականը» ընդունել էր «Բոկա Խունիորսին» ու պարտություն կրեց 0-2 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Ատլետիկո Ուրականը» 12 միավորով B խմբի 9-րդ հորիզոնականում է։