Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի որդին ՝ Ռազվան Լուչեսկուն բանակցություններ է վարում իտալական ակումբների հետ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Լուչեսկու կրտսերի ծառայություններով հետաքրքրված են «Պարման» ու «Սամպդորիան»:
Ռազվան Լուչեսկուի գլխավորած վերջին թիմը ԱՄԷ-ի «Ալ-Հիլալն» էր, որտեղից նա հեռացվեց 2021 թվականի փետրվարին: Նախկինում նա գլխավորում էր նաեւ ՊԱՕԿ-ն ու Ռումինիայի հավաքականը: